Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ուսանողական մարզական խաղերում կընդգրկվեն նոր մարզաձևեր

Ուսանողական մարզական խաղերում կընդգրկվեն նոր մարզաձևեր
23.02.2014 | 14:28

Մարտին կմեկնարկեն Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերը։ Ինչպես տեղեկացրեց Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը, խաղերի կազմակերպիչն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։ Խաղերն անցկացվում են երկու փուլով՝ մարտ-մայիս ամիսներին և աշնանը։

Ուսանողական մարզական խաղերում այս տարի ընդգրկված է 11 մարզաձև։ Ավանդական մարզաձևերին՝ շախմատ, սեղանի թենիս, ատլետիկա, լող, վոլեյբոլ, հանդբոլ, բասկետբոլ և ֆուտզալ, այս տարի ավելացել են հրաձգությունը, բազկամարտը և ձյուդոն։ Խաղերի կազմակերպման համար սերտորեն համագործակցում են վերը նշված մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ։ Հովհաննես Գաբրիելյանի տեղեկացմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի անունից, ով նաև ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագան է, ուսանողական մարզական խաղերին մասնակցելու հրավեր է ուղարկվում Հայաստանում գործող բոլոր բուհերին՝ պետական, ոչ պետական, միջպետական պայմանագրերով գործող, ինչպես նաև՝ մարզային, սակայն մասնակցության հայտ են ներկայացնում 20-25 բուհ։ Ըստ մեր զրուցակցի՝ այս տարի տարվելու է հետևողական աշխատանք՝ հնարավորինս շատ բուհեր և ուսանողների ներգրավելու համար։
Հովհաննես Գաբրիելյանը նշում է, որ ուսանողական մարզական խաղերն ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման, ինչպես նաև նրանց մարզական վարպետության բարձրացման նպատակ ունեն։ «Այս տարի առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու մրցավարական կազմի աշխատանքներին։ Բացի այդ, բավականին խստապահանջ ենք եղել այն մարզակառույցների ընտրության հարցում, որտեղ պետք է տեղի ունենան խաղերը։ Մենք կարևորում են նաև հանդիսատեսի դերը ուսանողական մարզական խաղերում, քանի որ մեծաթիվ հանդիսատես ներգրավելու արդյունքում հնարավոր է ավելի մասսայական դարձնել առողջ ապրելակերպը»,- նշեց Հովհաննես Գաբրիելյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1360

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ